Բայդենը Լոս Անջելեսի քաղաքապետին կարող է առաջադրել Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում․ Axios
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը, մի քանի աղբյուրներին հղումով գրում է Axios-ը։
Աղբյուրների տվյալներով՝ Գարսետիից բացի այդ պաշտոնի համար դիտարկվում է ևս մի քանի թեկնածու: Սպասվում է, որ Բայդենն իր որոշման մասին կհայտարարի մայիսին։ Ինչպես ընդգծում է պորտալը, Գարսետին Բայդենի առանցքային քաղաքական դաշնակիցն է։
Ընդ որում, Բայդենի վարչակազմն արդեն իսկ ակնարկել է, որ Հնդկաստանն առանցքային դեր պետք է խաղա Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հավակնություններին հակազդելու գործում, գրում է Axios-ը։
Նշենք, որ Գարսետին Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է 2017-ի մարտին՝ հինգ ու կես տարի ժամկետով։ Նրա իրավահաջորդի ընտրությունը նախատեսված է 2022 թվականի աշնանը: