ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտգործնախարարը Լոնդոնում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման շրջանակում առանձնազրույց են ունեցել և քննարկել Ռուսաստանի-Ուկրաինա հարաբերություններում առկա ընթացիկ վիճակը, ասված է Պետքարտուղարության հաղորդագրությունում:
«Պետքարտուղարն ու նախարարը վերահաստատել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անառարկելի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և պայմանավորվածություն ձեռք բերել ուշադիր հետևել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործադրած ագրեսիային»,- ասված է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Չադում, Կամերունում և Լիբանանու առկա վիճակը: