ԱՄՆ-ում առաջին անգամ ձևավորել են ուղղաթիռի անձնակազմ, որն ամբողջովին գեյերից է բաղկացած
ԱՄՆ-ում առաջին անգամ ձևավորել են ուղղաթիռի անձնակազմ, որն ամբողջովին գեյերից է բաղկացած։
Lenta-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ Թրեւիս Էքերսը հրապարակել է երկրի պատմության մեջ առաջին ռազմական ուղղաթիռի անձնակազմի լուսանկարը, որը ամբողջությամբ բաղկացած է բացահայտ գեյերից: Պատկերը հայտնվել է Էքերսի Twitter-յան էջում։
Հունվարին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ամերիկյան բանակում տրանսգենդերների ծառայության սահմանափակումները վերացնելու մասին հրամանագիր էր ստորագրել: Արգելքները սահմանել էր նախորդ վարչակազմը: Սպիտակ տունը խոստովանել է, որ գենդերային ինքնությունը չպետք է խոչընդոտ դառնա զինվորական ծառայության համար: «Միացյալ Նահանգների ուժը նրա բազմազանության մեջ է»,- ասվում է Բայդենի վարչակազմի պաշտոնական հայտարարության մեջ: