Թուրքիայում անվտանգության նկատառումներով փոխում են վկաների դեմքերը' ենթարկելով պլաստիկ վիրահատության
Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության վկաների պաշտպանության խորհրդի որոշմամբ' 105 վկայի և վկաների 168 մտերիմների նկատմամբ անվտանգության ապահովման միջոցառումներ են իրականցնում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության' պետության պաշտպանության տակ առնված վկաներից 145-ը իրենց բնակավայրերից տեղափոխվել են այլ հասցեներ, որոնք ոչ ոքի հայտնի չեն: Նրանցից 109-ի ինքնությունը փոխվել է , իսկ 12-ը ենթարկվել են պլաստիկ վիրահոտւթյամ:Այդ մարդիկ շարունակում են իրենց կյանքը նոր դեմքերով:
Բացի այդ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը վկաների անվտանգության ապահովման համակարգը բարելավելու համար ԵՄ աջակցությամբ նախագծեր է իրականացնում: Իսկ Արդարադատության նախարարության և «Գերմանական միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի» հետ համատեղ իրակացվում է 1 միլիոն եվրո բյուջեյով նախագիծ, որի նպատակը վկաների պաշտպանության ոլորտում առկա օրենքների բարելավումն ու վկաների պաշտպանության մասին ձեռնարկի պատրաստումն է: