Թուրքիայում կխստացվի կորոնավիրուսային «լոքդաունը»
Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից մի շարք լրացուցիչ միջոցառումներ են սահմանում` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Նախարարության կարգադրության համաձայն` խանութներում (ներառյալ առցանց և սուպերմարկետներում) արգելվում է վաճառել ցանկացած ապրանք, որն առաջին անհրաժեշտության ապրանքների ցուցակում չէ:
Այսպիսով, ալկոհոլի վաճառքի վերաբերյալ նախապես հայտարարված սահմանափակումներին ավելացվում է էլեկտրոնիկայի, խաղալիքների, գրենական պիտույքների, հագուստի և աքսեսուարների, տեքստիլի, մեքենայի սարքավորումների, գործիքների և ապակե արտադրանքի վաճառքի արգելք:
Միևնույն ժամանակ, մայիսի 7-ից, բացի սոցիալական կարևոր ապրանքներից և մաքրող միջոցներից, խանութներում հնարավոր կլինի գնել կենդանիների սնունդ և կոսմետիկա (բացառությամբ օծանելիքի և դիմահարդարման պարագաների):