Մոսկվայում բերման է ենթարկվել 34-ամյա տղամարդ, որը փորձել է կեղծ նռնակի միջոցով թալանել բանկի մասնաճյուղ
Մոսկվայում բերման է ենթարկվել 34-ամյա տղամարդ, որը փորձել է կեղծ նռնակի միջոցով թալանել բանկի մասնաճյուղ, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Իզմայիլովսկոե մայրուղ վրա։ Տղամարդը մտել է բանկ և, նռնակի նմանվող իրը ձեռքին, սպառնացել և պահանջել դրամարկղից կանխիկ գումար տալ։ Հաստատության աշխատակիցը սեղմել է ահազանգի ազդանշանը, ոիսկ տղամարդը փախուստի է դիմել։
Կասկածյալը բերման ենթարկվելիս ունեցել է կեղծ նռնակ, որն ավելի վաղ գնել էր համացանցից։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կողոպուտի հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: