Մրցաշրջանի ավարտից հետո Ֆոնսեկան կլքի Ռոման
Պորտուգալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը: 48-ամյա մարզչի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:
Պաուլո Ֆոնսեկան աշխատում է «Ռոմայում» 2019 թվականի հուլիսի 1-ից, որտեղ տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյորից»: Հռոմեացիների հետ պորտուգալացին ոչ մի տիտղոս չի նվաճել:
Իտալիայի առաջնությունում թիմը զբաղեցնում է 7-րդ տեղը: Ֆոնսեկան այս մրցաշրջանում «Ռոմային» դուրս է բերել Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ: Առաջին խաղում հռոմեացիները զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (2:6):
Պաուլո Ֆոնսեկան և նրա մարզչական շտաբը կշարունակեն աշխատել «Ռոմայի» հետ մինչ այս մրցաշրջանի ավարտը: