Թեհրանում բարձրահարկ շենքից ընկել և մահացել է երկրում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող շվեյցարացի դիվանագետը
Իրանում Շվեյցարիայի դեսպանատան` ԱՄՆ-ի շահերը ներկայացնող աշխատակցուհին ընկել է Թեհրանում բարձրահարկ շենքից և մահացել, հայտնում է Mehr գործակալությունը ՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ 51-ամյա կինը զբաղեցրել է դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնը և ներկայացրել է ԱՄՆ-ի շահերը:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի տվյալներով՝ դեռ հայտնի չէ՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն։
Շվեյցարիան սկսել է Իրանում ներկայացնել ԱՄՆ-ի շահերն այն ժամանակ, երբ Թեհրանը Վաշինգտոնի հետ դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները։