ԱՄՆ-ում աճում է Մեքսիկայի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների թիվը․ CNN
ԱՄՆ սահմանային ծառայությունն ապրիլին Մեքսիկայի հետ սահմանին մոտ 6 հազար ապօրինի ներգաղթյալի է ձերբակալել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով կառավարության նախնական տվյալները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտին ամերիկացի սահմանապահներն ամեն օր Մեքսիկայի հետ սահմանին մոտ 5,5 հազար ապօրինի ներգաղթյալի են ձերբակալել:
Ընդ որում, ինչպես հեռուստաալիքին հայտնել է ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, օրական մոտ 1,5 հազար մարդ կարողանում է խուսափել իրավապահ մարմինների աշխատակիցներից, թեև սահմանապահ ծառայությունը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին նրանց ներկայությունն արձանագրում է տեխնիկական սարքերի օգնությամբ:
Նշենք, որ Բայդենն այս տարվա հունվարին երդմնակալությունից անմիջապես հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ մեղմացրել Է երկրի միգրացիոն օրենսդրությունը: Նախագահի պաշտոնում վերջինիս առաջին հրահանգներից մեկը եղել է ամերիկա-մեքսիկական սահմանին տիրող իրավիճակի պատճառով իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի սահմանած արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը: Այս ռեժիմը թույլ էր տալիս ֆինանսավորել պատի կառուցումը՝ շրջանցելով ԱՄՆ-ի Կոնգրեսը։