Համացանցում չեն դադարում Բրուխանովային մեղադրել շահամոլության մեջ. Նա կոպիտ պատասխանել է (Լուսանկարներ)
Դեռ մարտ ամսին ռուսական շոուբիզնեսը ողողվեց հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և իր նոր՝ իրենից 34 տարով փոքր կնոջ երեխայի մասին լուրերով: Բայց զույգը ոչ մի կերպ չէր արձագանքում: Այնուհետև հանկարծ Եվգենի Պետրոսյանը լուսանկար հրապարակեց իր Վահանի լուսանկարը՝ այդպես պաշտոնապես հայտարարելով, որ խոսակցությունները ճիշտ էին:
Ու թեև շատ էին նրանց ու բալիկի հասցեին քաղցր խոսքեր գրողները, բայց քննադատողների պակաս էլ չեղավ:
Հատկապես մեկնաբանություններում հնչում էր, որ երիտասարդ աղջիկը ամեն բան հաշվարկել է, բնականաբար, Պետրոսյանը երիտասարդ չէ, և որպես ժառանգ Վահանիկը ունենալու է հսկայական հարստություն: Մինչ այդ էլ Տատյանային մեղադրում էին շահամոլության մեջ, իսկ բալիկի լույս աշխարհ գալուց հետո՝ ավելի շատ:
Տատյանա Բրուխանովան չի ընդունում քննադատություն և ով իրեն դուր չի գալիս , արգելափակում է: Սակայն այս անգամ նա շատ կոպիտ պատասխանել էր՝ թե, <<Ինձ հանգիստ թողեք, այդքան ճշարտության տեր եք, շինարարների հետ էլ ամուսնացեք>>:
Սրանից նրա հեյթերները ավելի զայրացան:
Ինչու է նա նման զվվելի վերաբերմունք դրսևորում հասարակ մասնագիտությունների տեր մարդկանց հանդեպ, այն դեպքում, երբ Ռուսստանի մեծ մասը հենց շինարարներ ու ատաղձագործներ են:
«Շինարար - ատաղձագործ - շատ անհրաժեշտ մասնագիտություն է», այսպես էին մեկնաբանում նրա կոշտ պատասխանը մարդիկ:
Բրուխանովան հետագայում, երևի գիտակցեց, որ վիրավորել է ՌԴ բնակչության գրեթե կեսին, հետևապես պետք է ներողություն խնդրել և մեկ այլ գրառում կատարեց՝
«Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած արհեստի, որով մարդը կարող է ապահովել իր ապրուստն ու կենսական կարիքները»:
Հիշեցնենք, որ Տատյանայից առաջ Պետրոսյանի կինը Ելենա Ստեպանենկոն էր, նրանք ամուսնացած էին 30 տարի, բայց շատ աղմկալի ձևով բաժանվեցին, անգամ դատական քաշքշուքներով, ինչից անմիջապես հետո Պետրոսյանը կնության առավ իր օգնականուհուն: