Ախ այս խենթ աշխարհը. Ֆոտոշոփ կամ ֆոտոմոնտաժ չէ. Պատշգամբներ, որ անհնար է չնկատել (Լուսանկարներ)
Հասկանալի է, որ մարդիկ ուզում են հնարավորինս հարմարավետ դարձնել սեփական բնակարանը, և եթե ստացվի, նաև աչքի ընկնել մտերիմների և հարազատների շրջապատում՝ ճոխությամբ, երբեմն էլ էքսցենտրիզմով:
Ինչո՞ւ: Ներկայացնենք ձեզ պատշգամբներ, որոնցից ոմանք ձեզ համար աբսուրդի ժանրից կթվան:
Այլ տեղ չկար, բա ո՞ւր տաներ խեղճ ձիուն:
Ավելի քան վստահ եմ՝ այս նկարը Հայաստանում է արված. միայն հայերը կարող էին այսքան առաջ գալ:
Իսկ այս պատշգամբի տերը փակվել է ամբողջ աշխարհից:
Հավանաբար պատշգամբի տերը ավտոբուսի վարորդ է եղել Խորհրդային տարիներին:
Իսկ այս պատշգամբի բնակիչը՝ դահուկորդ:
Վստահ եմ՝ սա էլ հետխորհրդային երկրի պատշգամբ է: Տանը շինարարություն էր, բա աղբը պետք էր չէ մի տեղ թափել:
Սա էլ հաստատ ռուսաստանաբնակ հայ է: