Ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից ընթանում է առանց խոչընդոտների. Պենտագոնի խոսնակ
Ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից ընթանում է առանց խոչընդոտների, երկուշաբթի ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, գրում է Известия-ն:
Նրա խոսքով՝ հանգստյան օրերին տեղի ունեցած «փոքր գրոհները» մեծ վնաս չեն պատճառել ամերիկյան զինվորականներին, տեխնիկային ու բազաներին:
«Մենք դեռ չենք տեսել ոչինչ, որը կազդեր զորքերի դուրսբերման, կամ զգալի ազդեցություն կունենար Աֆղանստանում առաքելությունն ավարտի վրա», - ասել է Քիրբին:
Երկուշաբթի՝ ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ լքել Աֆղանստանը, չնայած երկրից զորքերի դուրսբերմանը: