Այս փուլում Մոսկվային հավելյալ լարվածություն հարկավոր չէ ո՛չ Դոնբասում, ո՛չ ԼՂ-ում․ ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ հող կնախապատրաստի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը սկսելու համար․ Ա․ Մալաշենկո. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: Այսօր կան նոր իրողություններ, որոնցից ծանրակշիռն իրավիճակն է Դոնբասի շուրջ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի առաջիկա այցին տարածաշրջան Երևան և Բաքու:
Դոնբասի հարցում, նրա բնորոշմամբ, վերջին ամիսների ընթացքում ՌԴ-ի և Թուրքիայի մոտեցումներն այնպես են դիրքավորվել, և այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը Մոսկվային ստիպում է ավելի զգուշավոր մոտեցում ունենալ ԼԴ հարցով, քանի որ այստեղ են նաև մյուս դերակատարները Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:
«Այս փուլում Մոսկվային հավելյալ լարվածություն հարկավոր չէ ոչ Դոնբասում, ոչ ԼՂ-ում, իսկ ստեղծված իրավիճակը երկու գոտիներում Թուրքիային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին տարբեր կերպ գործելու հնարավորություն է տալիս, իսկ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների մասնակցությունը բանակցություններին Թուրքիայի դերն այս հակամարտության գոտի կնվազեցնի: Ուստի, որպես առաջին նպատակ արձանագրենք աշխարհաքաղաքական զսպումը, որը ղարաբաղյան գոտում կիրականացվի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեմ, իսկ նրանց մերժումը կարող է սրել իրավիճակն այլ տեղ: Այսինքն՝ սա բազմատախտակ խաղ է»,- ասել է վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ այս այցը հող կնախապատրաստի ԵԱՀԿ ՄԽ առաջիկա աշխատանքը սկսելու համար, ինչը հարկավոր է նաև ՌԴ-ին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։