Թեհրան-էր Ռիադ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ դեսպանների մակարդակով` մայիսին
Իրանական Tehran Times թերթը, հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, նշել է, որ Թեհրան-էր Ռիադ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ դեսպանների մակարդակով` մայիսին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։
Mehr լրատվական գործակալությունը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրանցի և իրաքցի պաշտոնյաների, հայտնել են, որ Թեհրանն ու Էր Ռիադը բանակցություններ են վարել Բաղդադում, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել երկու պետությանի կողմից։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն արձագանքել է Սաուդյան Արաբիայի արքայազնի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի՝ Թեհրան- Էր Ռիադ հարաբերությունների և տարածաշրջանի վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին:
«Իրանը և Սաուդյան Արաբիան, որպես տարածաշրջանի և մուսուլմանական աշխարհի երկու կարևոր երկրներ, կարող են փոխգործակցության և համագործակցության նոր էջ բացել տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման հասնելու նպատակով՝ որդեգրելով երկխոսության վրա հիմնված կառուցողական մոտեցումներ», - ասել է Ղաթիբզադեն։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բեն Սալմանը, իր հայտարարությունների ընթացքում ասել էր, որ երկու պետությունների միջև կարող է երկխոսություն ծավալվել և կառուցողական հարաբերություններ հաստատվել։