Իրանի հյուսիսում հակահեղափոխական կազմակերպություն է կազմաքանդվել
Իրանական Fars News լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Աշուրա» ստորաբաժանումները երկրի հյուսիսում հետևել և կազմաքանդել են հակահեղափոխական Landing Iran կազմակերպությունը, որը գործում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ, հայտնում է Al Masdar News թերթը։
Ըստ լրատվական գործակալության՝ հակահեղափոխական կազմակերպությունը 4 տարի է, ինչ փորձում է միավորել պաշտոնական Թեհրանի նկատմամբ թշնամական հոսանքները՝ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի իշխանությունների կողմից ֆինանսավորվող առանցքի շուրջ։
Ըստ տեղեկությունների՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Աշուրա» ստորաբաժանումները հայտնաբերել և ձերբակալել են կազմակերության անդամներին։