Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը նշել է 6-ամյակը. տարեդարձի առթիվ Քեյթ Միդլթոնը հրապարակել է դստեր նոր լուսանկարը
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի դուստրը՝ արքայադուստր Շառլոտը դարձել է 6 տարեկան. վերջինիս ծննդյան տարեդարձի առթիվ հրապարակվել է ավանդական պաշտոնական լուսանկարը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, վեցամյա արքայադուստրը բավականին մեծացել է. նրա աշխույժ դիմագծերն ու ինքնավստահ հայացքն ավելի են ընդգծվել՝ առավել նկատելի դարձնելով նմանությունը Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն:
Նոր լուսանկարը պատկերել է նրա մայրը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը: Դստերը նա լուսանկարել է նախօրեին Նորֆոլկի իրենց ամրոցում:
Քեյթն ու Ուիլյամը երեք երեխա են մեծացնում. Շառլոտը երկու եղբայր ունի՝ 7-ամյա Ջորջը և 3-ամյա Լուին: