Գինը՝ մոտ 4 դոլար. Ճապոնիայում երկաթե «քերուկ» պարունակող պաղպաղակ է պատրաստվել (լուսանկար)
Ճապոնական Ցուբամե և Սանջո քաղաքները որոշել են զբոսաշրջիկներին գրավել իրենց երկաթե «քերուկ» պարունակող պաղպաղակի օգնությամբ, գրում է «Նոժ»-ը:
Նշվում է՝ նորամուծությանը նախորդել է ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ ամռանը ճապոնացիները հիմնականում հանգստանում են Ցուբամե և Սանջո քաղաքներում:
Այս քաղաքները հայտնի են իրենց մետաղագործական գործարաններով: Համավարակի պայմաններում դրանց ուղղությամբ զբոսաշրջիկների ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնելու համար պաղպաղակի պատրաստման մասնագետ Յասույուկի Սակուման Ցուբամեի և Սանջոյի համար հատուկ աղանդեր է պատրաստել, որը կարող է դառնալ քաղաքների այցեքարտը:
Տեղի բնակիչներից մի քանիսն արդեն հասցրել են համտեսել անսովոր աղանդերը: Ըստ համարձակների՝ պաղպաղակը, պարզվել է, շատ ավելի համեղ է, քան սպասվում էր:
«Անակնկալ համադրություն, որը զարմացնում է»,- շեշտել են այն անձինք, որոնք փորձել են «երկաթե» աղանդերը:
Այս պաղպաղակի արժեքը 3,70 ԱՄՆ դոլար է: