Շվեդիայի անտառներից մեկում բրոնզեդարյա գանձ են հայտնաբերել (լուսանկարներ)
Շվեդ քարտեզագիր Թոմաս Կառլսոնն անտառում անցկացվելիք մարզական միջոցառումերի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելիս բրոնզե դարաշրջանին պատկանող գանձ է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, մոտ 2500-ամյա պատմություն ունեցող գանձը հայտնաբերվել է Գյոթեբորգ քաղաքից 50 կմ հեռավորությամբ:
Հայտնաբերված գանձն իրենից ներկայացնում է 50 առարկա, մասնավորապես՝ ուլունքներ, ապարանջաններ և ամրակալներ հագուստի համար:
Մասնագետի խոսքով՝ հայտնաբերված իրերն այնքան լավ վիճակում էին, որ ինքը մտածել է, որ դրանք գուցե ժամանակակից են, սակայն որոշել է այնուամենայնիվ խորհրդակցել հնագետների հետ:
Հնագետների կարծիքով՝ այդ իրերը պատրաստվել են մ.թ.ա. 750-500 թվականներին՝ ժամանակի բարձրաշխարհիկ կանանց համար: Նշվում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, թողնվել են որպես զոհաբերություն աստվածներին: