«Մարդը կարող է ամեն ինչ»․ Թամարա Գեւորգյան
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, ով այժմ նկարահանվում է «Ֆեյք պապա» սիթքոմում, կիսվել է նոր լուսանկարով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Թամարան կրում է դեղին երանգի վերնաշապիկ, նույն գույնի գլխակապ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Ձեզ ծանո՞թ է. «գլխից վերև չես թռչի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ»:
Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր մայրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Մայր ու դուստր գարնանային առօրյա հանդերձանքով էին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Մամա», իսկ նրա հետեւորդներն ու երկրպագուները հաճոյախոսություններ էին հղել․ «Սիրուններ»։