«Անքուն գիշերներ»․ տանջված Մելաձեն եւ Ջանաբաեւան նորածին դստեր հետ տեսանյութ են նկարահանել
Ապրիլին 42-ամյա Ալբինա Ջանաբաեւայի եւ 55-ամյա Վալերի Մելաձեի ընտանեկան կյանքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել: Ծնվել է նրանց երրորդ ընդհանուր երեխան՝ դուստրը, որին Ագաթա անունն են տվել։
Այսօր Ալբինան իր միկրոբլոգում հրապարակել է ծնողական կյանքին նվիրված հումորային հոլովակ։ Տեսանյութում Ջանաբաեւան եւ Մելաձեն ներկայացել են առավելագույնս տանջված վիճակում եւ աչքերի տակ մուգ շրջաններով։
Երգչուհին գրկել է փոքրիկին։ Ամուսինը թափահարում է խաղալիքը։ Աստղային զույգը շնորհավորել է հետեւորդների մայիսյան տոները եւ լավ հանգիստ ու տրամադրություն մաղթել։
«Ոչինչ, որ գիշերներն անքուն են, փոխարենն օրերն են ուրախ», – գրել է Ալբինան։
Երգչուհու բաժանորդները գնահատել են ամուսինների ստեղծագործական մոտեցումը: