«Գեղեցկուհի»․ Անահիտ Սիմոնյանը՝ մեղմ շպարով
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է բաց վարդագույն երանգի հագուստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից Անահիտը լավ կիրակի օր է մաղթել հետեւորդներին։
Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր իր` «Anahitsimonyan fashion» բրենդի բլուզը, ինչը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Հանդերձանքն ընդգծել էր երգչուհու սլացիկ կազմվածքը։ Անահիտի ուղիղ հարդարված մազերն արձակված էին։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում էին մարզակոշիկներն ու պայուսակը։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում նրա հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին հղել՝ գրելով․ «Գեղեցիկ»։