«Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը հետաձգվեց ֆանատների պատճառով
«Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը մայիսի 2-ին չի անցկացվի անվտանգության նկատառումներով: Խաղի անցկացման նոր ժամկետը հայտնի կդառնա ավելի ուշ, հաղորդում է Daily Mail-ը:
Հանդիպումը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 19:30-ին, սակայն անարոշ ժամանակով հետաձգվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների անկարգությունների պատճառով: Նրանք անցկացրել էին բողոքի ակցիա և ներխուժել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի խաղադաշտ: Ֆանատները պահանջում են «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքի հրաժարականը: