Հակառակորդը պարտություն է կրել Իրանի դեմ իր տնտեսական պատերազմում. Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին դրական գնահատական է տվել երկրի տնտեսության հեռանկարներին վերջերս Վիեննայում կայացած ՀՀԳԾ-ի հարցով Համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում:
Tasnim News-ի հաղորդմամբ՝ Վարչակազմի համակարգող տնտեսական շտաբի նիստի ժամանակ ելույթ ունենալիս Ռոհանին հայտարարել է. «Հակառակորդը պարտություն է կրել Իրանի դեմ իր տնտեսական պատերազմում, եւ խոստովանել, որ առավելագույն ճնշման իր քաղաքականությունն ապարդյուն էր: Հակառակորդի պարտության եւ պատժամիջոցները չեղարկելու հնարավորության դեպքում հույս կա, որ երկրի տնտեսությունը կվերադառնա 2014-2017 թվականներին գրանցած մակարդակից»:
Նա նաեւ ընդգծել է, որ իր վարչակազմն ու Իրանի Կենտրոնական բանկը փորձում են բալանսավորել եւ կայունացվել ազգային արժույթի փոխարժեքը: Ազգային համերաշխությունն ու համակարգումը միանշանակ կհանգեցնեն հաջողության առաջիկա շաբաթների ընթացքում, հավելել է Ռոհանին:
Իրանի արժույթը՝ ռիալը, վերականգնվում է՝ ի տարբերություն ԱՄՆ դոլարի, որը սկսել է անկում ապրել Վիենայում միջուկային բանակցությունների վերջին փուլում առաջընթացի մասին լուրերից հետո, որը կայացել էր 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու եւ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու նպատակով: