«Մեգան Մարքլը սխալվել է». փոքրիկ Արչին կստանա արքայազնի տիտղոս
39-ամյա Մեգան Մարքլը սխալ է թույլ տվել Օփրա Ուինֆրիի հետ սկանդալային հարցազրույցի ժամանակ։ Թագավորական փորձագետը հայտարարել է, որ Սասեքսի դքսուհին սխալ է մեկնաբանել թագավորական արձանագրությունը։
Մեգանը վրդովված ասել է, որ իր որդին արքայական տիտղոս չի ստացել իր մաշկի գույնի կասկածների պատճառով: Արքայազն Հարիի կինը հավաստիացրել է, որ մտածում էր ոչ թե արտոնությունների, այլ տղայի անվտանգության մասին։
Սակայն միապետական ընտանիքի կենսագիր Օմիդ Սքոբին նշել է, որ արքայազն Հարիի երեխաներին մինչեւ որոշ ժամանակ ինչ-որ տիտղոսներ չեն տրվում: Փորձագետը վկայակոչել է «Գեորգ V-ի կոնվենցիան», որի համաձայն տիտղոսները շնորհվում են միայն թագուհու երեխաներին եւ թոռներին: Միակ բացառությունը կարող էր լինել Ուիլյամի ավագ թոռան ավագ երեխան։
«Եթե ելնենք նրանից, թե ինչ է Մեգանը ասել Օփրային, եւ այն, ինչ պալատը մինչ այդ խոսում էր Արչիի մասին, կարելի է ենթադրել, որ Մեգանը սխալվել է տերմինների մեջ: Բայց այս պատմության մեջ դեռ շատ բան կա, ինչի մասին մենք չգիտենք», - պարզաբանել է Սկոբին։
Այժմ հայտնի է, որ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի որդիներն ու դուստրերն, այնուամենայնիվ, կրում են թագավորական տիտղոսներ: Դրա պատճառը բացատրել են Debrett's ազնվականության վերաբերյալ տեղեկատուի ներկայացուցիչները: Մասնագետների խոսքով՝ 2012 թվականին թագուհին փոփոխություններ է մտցրել եւ ընդլայնել տիտղոսակիրներին մինչեւ արքայազն Ուիլյամի բոլոր երեխաների ցուցակը: Արչին, փորձագետների խոսքով, նույնպես թագավորական կոչում կստանա, բայց մի փոքր ավելի ուշ:
«Արքայազնի եւ նրա թագավորական մեծության տիտղոսն օգտագործելու Արչիի իրավունքն ուժի մեջ կմտնի, երբ նրա պապը՝ արքայազն Չարլզը, թագավոր դառնա», - Debrett's-ի ներկայացուցիչների խոսքը մեջբերում է The Sun-ը: