Արփի Գաբրիելյանի լուսանկարները՝ Կարմիր հրապարակից
Երգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է առօրյա կերպարում։
Իր Instagram-ում տեղադրված կադրում Արփին կերպարանք է ընդունել Կարմիր հրապարակում։ Նա կրում է սեւ հանդերձանք․ բլուզ, տաբատ, բաճկոն, իսկ կերպարն ամբողջացնում են կոպիտ կիսաերկարաճիտներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Արփին գրել է․ «Մոսկվա»։
Օրեր առաջ տեղադրված կադրում Արփին ուսերը բաց սեւ զգեստ էր կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր վառ կարմիր շրթներկին։ Արփիի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան՝ գրելով․ «շքեղ», «գեղեցկուհի», «սիրուն»։