«Քնում ենք տարբեր սենյակներում»․ Ագուտինը պատմել է Վարումի հետ ամուսնության մասին
Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը պատմել է կնոջ՝ Անժելիկա Վարումի հետ ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին։ Աստղերը հաճախ են հյուրախաղերով շրջագայում, այդ պատճառով գրեթե միշտ միասին են։
Ագուտինի խոսքով՝ իրենց փրկում են հյուրանոցներում տարբեր համարները եւ իրենց տան առանձին ննջարանները, որոնք թույլ են տալիս անձնական տարածք ունենալ։
Մեր տանն ամեն ինչ առանձին է․ կինս ունի իր ննջասենյակը, ես ունեմ իմը։ Դա պարտադիր է։ Ես կարող եմ ժամադրության գնալ նրա ննջարան, իսկ նա իմ ննջասենյակ։ Ես կարող եմ քնել նրա հետ, բայց ես, օրինակ, սիրում եմ, երբ շատ ցուրտ ու մութ է։ Յուրաքանչյուրն իր գիրքն է կարդում, կամ ֆիլմ է դիտում, - «А поговорить?» շոուի ժամանակ անկեղծացել է երգիչը։
Ագուտինը կարծում է, որ նման պրակտիկան գերազանց կերպով պահպանում է ընտանիքը։ Նա խոստովանել է, որ ամուսինները «պայքարում էին»՝ ապացուցելով, թե ով է գլխավորը եւ ջնջում թույլատրելիի սահմանները մոտ 15 տարի։ Բայց դրանից հետո պատերազմն ավարտվեց, նրանք արդեն 23 տարի միասին են եւ երջանիկ են։