Ադրբեջանցիներն արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին. Մելիքյան
Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Սահիդովի այն գրառմանը, որ հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ կլինի Ադրբեջանի վերահսկողության ներքո` կամ խաղաղ եղանակով, կամ ուժի կիրառման միջոցով:
«Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ գոյություն ունի ադրբեջանա-թուրքնիկոլական շատ պարզ համաձայնություն։
Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։
Կարճ ասած՝
1) Պետք է ամեն ինչ անել, որ թուրքնիկոլը հնարավորինս քիչ քվե ստանա։
2) Պետք է ամեն ինչ անել, որ հնարավորինս սահմանափակվեն ընտրությունները կեղծելու՝ թուրքնիկոլի հնարավորությունները։
3) Պետք է գիտակցել, որ ցանկացած թուրքնիկոլական թշնամի է։ Պետք է ձերբազատվել թուրքնիկոլականների նկատմամբ որևէ խղճահարությունից»,- գրել է նա։