Իրանցի ձյուդոիստները հեռացվել են միջազգային մրցաշարերից
Իրանցի ձյուդոիստները հեռացվել են միջազգային մրցաշարերից՝ Իսրայելի մարզիկների հետ գոտեմարտից պարբերաբար խուսափելու համար, գրում է Lenta.ru-ն:
Ի սկզբանե Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) պնդում էր, որ պետք է անժամկետ պատիժ սահմանվի։ Սակայն Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել Իրանի ձյուդոյի հավաքականին չորս տարով զրկել միջազգային մրցումներին մասնակցելուց: Որակազրկումը հաշվվում է 2019 թվականից։