Այս կինը 101 տարեկանում 17-րդ զավակն է ունեցել (Լուսանկարներ)
Այս կինը Անատոլիա Վարթադելլան է, ով 101 տարեկան է, և լույս աշխարհ է բերել իր 17 -րդ երեխային: Նրան անվանել է Ֆրանչեսկո:
Կնն ասում է, որ Աստված պատժել էր իրեն , երբ իր մոտ հայտնաբերել էին ձվարանների քաղցկեղ, բայց 16 երեխաների լույս աշխարհ բերելուց հետո նա կրկին կարողացել է մայրանալ:
Շատ բժիշկներ հրաժարվում էին, այդ թվում քննադատում իրենց կոլեգաներին, ովքեր համաձայնել են վիրահատություն անցկացնել կնոջը, չէ որ 101 տարին կատակ չէ:
Գլխավոր բժիշկը, Ալեսանդրո Պոպոլիչին արել է ամեն բան, որ կնոջ երազանքը իրականացվի և Թուրքիայում անցկացրել ձվարանների փոխպատվաստման և ապա արհեստական բեղմնավորման պրոցեդուրաներ: Դա բացատրվում է նրանով, որ Եվրամիությունում նման պրակտիկան արգելված է:
Իհարկե, բժիշկը գիտակցել է բոլոր ռիսկերը , բայց վերջնական որոշումը նա թողել է Վարթադելլային:
Բժշկի կարծիքով ոչ ոք իրավունք չունի քննադատել կամ մեղադրել կնոջը: Այն էլ երբ ամեն բան հարթ է ընթացել, ու Վարթադելլան էլ, բալիկն էլ ողջ-առողջ են: Բայց պետք է ասենք, որ և՛ կնոջ և՛ բժշկի հասցեին թափվել է քննադատությունների և հայհոյանքների հոսք:
Բժիշկը ասել է, որ շատ դժգոհ է նման քննադատության մեծ ալիքից, քանի որ շատ երեխաներ են լույս աշխարհ գալիս անմտածված, չծրագրված, չգիտակցված, ու խեղվում է այդ երեխաների հետագա ճակատագիրը, այդ իսկ պատճառով այդքան շատ են մանկատները, իսկ այս կինը, ով թեև 101 տարեկան է, բայց փայլուն մտածելակերպ ունի, ադեկվատ է, ընտիր առողջություն ունի, շատ գիտակցված է մոտեցել խնդրին:
Վարթադելլան հասկանում է, որ դժվար թե կարողանա մասնակցել որդու հարսանեկան արարողությանը, սակայն նա ամեն բան գիտակցելով արդեն որոշել է, թե զավակներից ով է խնամելու իր բալիկին, եթե նա լքի այս աշխարհը շուտով:
Բժիշկը նշել է, որ ձվարանների փոխպատվաստումը իրավականորեն թույլատրվում է Թուրքիայում:
Բժիշկը շեշտել է, որ իր տարիքի համեմատ Վարթադելլան շատ առողջ է:
Վարթադելլայի ամուսինը մահացել է դեռ 1998 թվականին, ուստի Վարթադելլան ինտերնետով գտել է դոնոր, ով 26 ամյա կաթոլիկ է:
Տատիկի համար դոնորի կրոնական հայացքները շատ կարևոր էին, տատիկը հավատում է, որ այս երեխայի ծնունդը Աստծո նախապաշարմունք է:
Վարթադելլայից առաջ ամենածեր մայրը Մալեգվալե Ռամոգգոպան էր Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Նա 92 տարեկանում դարձել էր երկվորյակների մայր: