11 ամենագծուծ աստղերը, որոնց ժլատությունը հասնում է ծայրահեղության
Եթե դուք կարծում եք, որ դերասանները և այլ հայտնի դեմքեր իրենց հարստության ֆոնի վրա շռայլում են իրենց փողերը աջ ու ձախ, սխալվում եք, նրանց մեջ կան այնպիսինները, որ ժլատության գագաթնակետ են:
Նրանք չեն թողնում թեյավճար մատուցողներին, հաշվում են յուրաքանչյուր կոպեկը:
1. Ջենիֆեր Լոպես
Ներկայացնենք հետևյալ պատմությունը, որը ավելի քան ապացուցում է, որ Ջեյ Լոն ժլատ է:
Երբ Ջեյ Լոն դեռևս Բեն Աֆլեքի ընկերուհին էր, նրանք հաճախել էին Ատլանտիկ Սիթիի խաղատներից մեկը:
Բենը հաղթել էր խոշոր ջեք-փոթ, նա շահել էր պոկեր խաղում 10 000 դոլարից ավելի, ուրախացած նա տալիս է խաղատան աշխատակցին խաղակոպեկ 500 դոլար արժողությամբ:
Բայց աշխատակցի ուրախությունը երկարատև չէր: Ջենիֆերը վազում և հետ է վերցնում այդ թանկ կոպեկը և տեղը տալիս նրան 50 դոլարանոց թղթադրամ: Համաձայնեք, որ շատ տգեղ քայլ էր դա, հատկապես, որ ո՛չ Ջենիֆերը, ո՛չ Բենը երբեք ֆինասական խնդիրներ չեն ունեցել և յուրաքանչյուրի հոնորարները 6անիշ - 7անիշ թվեր են եղել:
2. Վիկտորիա Բեքհեմ
Ոչ ոք չի կարող առարկել, որ Վիկտորիան երկրագնդի ամենահաջողակ և հարուստ կանանցից մեկն է: Երգչուհու ապշեցնող կարիերայից մինչև հաջողակ բիզնես լեդի, հաջողակ ամուսնության տեր կին - այսպիսին է նրա կյանքի ուղին:
Բայց և շատերը գիտեն կնոջ ոչ դյուրին բնավորության մասին: Շրջապատի կարծիքով՝ Վիկկին շատ հազվադեպ է ժպտում, շատ սառը անձնավորություն է: Բացի դա նա նաև ժլատ է: Նա երբեք չի թողնում թեյավճար սպասարկող անձնակազմին, բացի դա նա շատ հաճախ գեղեցկության սրահներում օգտագործում է իր կարգավիճակը, որպեսզի օգտվի անվճար սպասարկումից: Ի դեպ նման երևույթներ նրա բնավորության մեջ կային դեռևս Spice Girls -ի անդամ եղած ժամանակներում: Նա վիճաբանություններ էր ստեղծում մոդայիկ բուտիկներում, որպեսզի ստանա շքեղ զգեստներ անվճար: Վիկկին երես չի տալիս նաև իր հարազատներին: Ամուսինը, քույրը և ծնողները նվերներ են ստանում միայն տոներին: Ի դեպ, դրանք ոչ թանկարժեք հուշանվերներ են: Ինչը չի կարելի ասել Դեվիդ Բեքհեմի մասին: Նրան չի կարելի անվանել ժլատ:
3. Գվինեթ Փելթրոու
Փելթրոուն թողնում է մինչև ոտքերի ծայրը ճշտապահ կնոջ տպավորություն: Բայց նա ևս ժլատության գագաթնակետ է: Նա երբեք չի թողնում թեյավճարներ, թեև որոշ երկրներում դա պարտադիր է: Մի մատուցողուհի էլ պատմում էր. «Նա ոչ թե ժլատ է, այլ ավելի շատ - հիմար, այնպիսի տպավորություն է, որ նա չի կարողանում հաշվել թեյավճարը»:
4. Բրիթնի Սփիրս
Բրիթնին ևս սեր չունի թեյավճարներ թողնելու: Ավելին , շատ անգամ նա նույնիսկ թողել է այն ողջ մանրադրամները, որ եղել են իր մոտ: Բացի այդ, հաճախ, նա սկանդալային իրավիճակներ է ստեղծել, որպեսզի չվճարի մատուցողներին իր պատվիրածի համար:
Երգչուհին աջ ու ձախ չի շռայլում գումարները, բայց և մի անգամ խոշոր թղթադրամներ է տվել մի տղամարդու, ով օգնել է իրեն կայանել մեքենան:
5. Մադոննա
Աստղը ինքն իր վրա գումար չի խնայում: Բայց երբ գործը հասնում է ուրիշներին վճարելուն, օրինակ - իր մասնագետների (դիզայներ, ձայնային օպերատոր, պարուսույց և այլն) ծառայությունները վճարելը, նա դառնում է իսկական ժլատ: Նա գիտակցում է, որ աշխատել իր հետ երազում են բոլորը, ուստի, այդքան էլ գեղեցիկ չի վարվում իր կոլեգաների հետ:
6. Միկ Ջագգեր
Հայտնի է ոչ միայն որպես էքսցենտրիկ և վառ անձնավորություն , այլև ժլատության գագաթնակետ:
Երգիչը իր սեփական ստորագրությամբ է վճարում իր գնումների համար: Այո՛, այո՛, նա ուղղակի ստորագրում է անձեռոցիկներն ու կտրոնները: Նման ժլատություն նա ցուցաբերում է նաև իր բազմահազար սիրուհիների հետ հարաբերություններում:
Յուրաքանչյուրը իր կանանցից ժամանակին բողոքել է, որ աստղը գծուծ է և այդքան էլ հաճախ չի անում նվերներ և անակնկալներ, թեև ունի միլիոններ: Կանանց հետ հարաբերություններում նրա կարգախոսն է՝ քո լավագույն նվերը ԵՍ ԵՄ:
7. Սարա Ջեսիկա Պարկեր
Իրական կյանքում Ջեսիկան քիչ է նման իր էկրանավորած հերոսուհուն՝ Քերրի Բրեդշոուին, ով ահավոր շատ է սիրում փողերը աջ ու ձախ ծախսել:
Նրա տան անդամները պնդում են՝ նա չափից շատ տնտեսող է: Նա տանը անպայման ստուգում է՝ անջատված է արդյոք լույսը, արդյոք շատ ջուր են օգտագործել տան անդամները՝ լոգանք ընդունելիս և այլն:
Նա հսկում է յուրաքանչյուրի յուրաքանչյուր քայլը: Բացի այդ, հաճախ, որպեսզի տնտեսի հագուստի գնման վրա, նա խնդրում է հագուստ իր ընկերուհիներից և ծանոթներից: Իսկ եթե այնուամենայնիվ, նա գնում է իրեր, ապա տոնավաճառներից կամ ոչ թանկարժեք ապրանքանիշներից:
8. Աշեր
Նա փորձում է սրճարան, ռեստորան հաճախել ինչ-որ մեկի հետ, որպեսզի վճարի վերջինս, ոչ թե ինքը: Երբ խոսքը գնում է ընդհանուր հավաքույթների մասին, ռեպերը անտեսում է ուղղակի այն պահը, երբ պետք է վճարել պատվիրածների համար:
9. Փոլ Մաքարթնի
Սէռ Փոլ Մաքարթնին Բիթլզ հայտնի քառյակի ամենագծուծ անդամն է:
Արտիստը շատ հմտորեն ձևացնում է, թե մոռացավ գնել օրինակ գինին, որը խնդրել էին ընկերները, որ իր հետ բերի: Բացի այդ, նա միշտ մոռանում է նվերներ անել ընտանիքի անդամներին: Նույնիսկ իր տան մաքրողներին, օգնող անձնակազմին նա գումարի փոխարեն վճարում է գարեջրի շշով: Այո՛, այո՛, գարեջրի շշով:
10. Լինդսի Լոհան
Հայտնի իր սկանդալներով դերասանուհի Լինսին ևս գծուծների ընտանիքին է դասվում:
Հաճախելով գեղեցկության սրահներ կամ բուտիկներ՝ նա մատի փաթաթան է սարքում իր հանրահայտությունը , որպեսզի չվճարի գնումների և ծախսերի դիմաց: Ես - աստղ եմ- ահա նրա գլխավոր փաստարկը:
Լինդսին իսկական ձրիի սիրահար է: Շատ հաճախ նա ուղղակի փախել է գեղեցկության սրահներից՝ չվճարելու համար: Բայց որոշ մասնագետներ ասում են, որ այստեղ ոչ թե խոսքը գծուծության մասին է, այլ ադրենալինի ձգտման:
11. Շոն Պեն
Հայտնի դերսան և ռեժիսոր Շոն Պենը ևս թեյավճարներ չտվողներից է: Նա նաև չի երես տալիս իրեն սպասարկող անձնակազմին՝ փաստարկն էլ հետևյալն է՝ «Նրանց բավական է իրենց օրինական աշխատավարձը», բայց ամենածիծաղելին, որ արտիստը բարեգործության ակտիվիստ է: Նա կոչ է անում մարդկանց լինել կամեցող, օգնող, բարեգործությամբ զբաղվել, եթե դիմացինը խնդրի մեջ է ընկել: