Ռուսաստանում գնահատել են տիեզերքում մարտական գործողությունների գոտու վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը
Տիեզերքում մարտական գործողությունները ոչ մեկին ձեռնտու չեն: Այսպես, Տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեեւը մեկնաբանել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ջոն Ռայմոնդի խոսքերն այն մասին, թե տիեզերքը մարտական գործողությունների գոտի է, գրում է Lenta.ru-ն:
«Արբանյակների քանակի եւ որակի տեսանկյունից ԱՄՆ-ը գումարային առումով շրջանցում է բոլոր մյուս երկրները միասին վերցրած, ըստ նույն ամերիկյան տվյալների»,- ասել է նա: Մասնագետը հավելել է, որ ԱՄՆ-ի համար դժվար է փողեր ստանալ տիեզերական ոլորտի հետագա զարգացման համար, որը նրան իսկապես անհրաժեշտ է, քանի որ երկիրն այս հարցում արդեն իսկ առաջին տեղում է:
Ավելի վաղ Ջոն Ռայմոնդը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը եւ Չինաստանը ունեն զենք, որն ունակ է ոչնչացնել ամերիկյան արբանյակները, եւ տիեզերքը մարտադաշտ էր անվանել: Նրա խոսքով՝ Տիեզերական ուժերի նպատակը զսպումն է, այլ ոչ թե հակամարտությունը, որը «կսկսվի կամ կտարածվի տիեզերքում»։