Կիրկորովը պարծեցել է երեխաների կողմից իր ծննդյան օրվա հուզիչ նվերով
Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշել է ծննդյան օրը։ Նրան շնորհավորել են գործընկերներն ու մտերիմները, բայց ամենահետաքրքիր նվերը, իհարկե, նվիրել են երգչի երեխաները՝ Ալլա-Վիկտորիան ու Մարտինը։
Instagram-ի տեսանյութերից մեկում Կիրկորովը ցույց է տվել, որ առավոտյան իրեն դիմավորել են հարյուրավոր փուչիկներով, նրանց կողմից զարդարված է եղել ամբողջ սենյակը: Երբ երգիչը աստիճաններով իջել է հյուրասենյակ, նրան այնտեղ ծաղիկների հսկայական փունջ էր սպասում։
«Ծննդյան օրը ընտանիքի շրջապատում ամենաարժեքավորն է։ Շնորհակալություն իմ երեխաներին նվերների եւ անակնկալների համար», - գրել է նա։
Երեխաները հայրիկի համար բանաստեղծություններ եւ ձեռքի աշխատանքներ են պատրաստել։ Նրանք փոփ արքային ցանկությունների իրականացում են մաղթել։
Դրանից հետո Ալլա-Վիկտորիան Կիրկորովին նվիրել է բլուզներ, որոնք եղբոր հետ են նկարել։ Դրանց վրա գրված է «Dad is number one»։
Տեսանյութը՝ այս հղումով: