Ռոհանի. Պատժամիջոցները խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնմանը
Պատժամիջոցները խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդու է Tasnim News-ը:
Նա ասել է, որ չնայած բոլոր խնդիրներին՝ Իրանին հաջողվել է տրամադրել անհրաժեշտ արտասահմանյան արժույթ և գումարները փոխանցել պատվաստանյութերի խմբաքանակ գնելու համար:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակ է ստացել մոտ 900 000 իրանցի, նրանք հիմնականում առողջապահական ոլորտի աշխատակիցներ են: