Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները հիվանդության ժամանակ աջակցել են Բրուքլինի հարսնացուին
Նիկոլա Պելտցը, ով մոտ ժամանակներս կդառնա Բրուքլին Բեքհեմի կինը, օրերս վարակվել է անհայտ վարակով և, ըստ ամենայնի, գտնվում է հարկադիր մեկուսացման մեջ: Այս մասին հայտնի է դարձել, երբ Նիկոլան իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է սպիտակ վարդերի մեծ ծաղկեփնջի լուսանկար՝ դրան կից Բեքհեմների ընտանիքից գրությամբ։
«Սիրելի Նիկոլա, մենք քեզ շատ ենք սիրում եւ կարոտում։ Շուտ առողջացիր: Համբուրում ենք քեզ՝ Վիկտորիա, Դեւիդը, Բրուքլին, Ռոմեո, Քրուզ եւ Հարփեր», – ասվում է տեքստում։
Ծաղիկների լուսանկարը Նիկոլան լրացրել է իր մեկնաբանություններով:
«Ես ունեմ լավագույն ընտանիքը, շատ բախտավոր եմ», - գրել է աղջիկը եւ նշել իր նորաթուխ հարազատներին։ Թե ինչով է հիվանդացել աղջիկը, հայտնի չէ։ Որտեղ է Բրուքլինը, հարսնացուի կամ ընտանիքի հետ, նույնպես առեղծված է: