Սպիտակ տանը պառակտում է տեղի ունեցել պատվաստանյութերի արտոնագրերի չեղարկման պատճառով
ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներն ակտիվորեն քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների արտադրության մեջ արտոնագրային որոշ իրավունքներ խախտելու թույլտվության հարցը: Սակայն այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Գրել է Lenta.ru-ն:
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը կարծում է, որ անհրաժեշտ է աջակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ մտավոր սեփականության իրավունքի մասին ԱՀԿ-ի համաձայնագրի կասեցմանը: Այս հարցը քննարկվում է նաեւ երկրի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիի հետ, ով կարծում է, որ տեխնոլոգիաների փոխանակումը երկրներին թույլ կտա ավելի արագ մշակել սեփական պատվաստանյութերը:
Ժամանակավոր մերժմանը աջակցել են նաեւ դեմոկրատ սենատորները, այդ թվում՝ Բեռնի Սանդերսը եւ Էլիզաբեթ Ուորենը:
Արտոնագրային իրավունքները վերացնելու առաջարկին դեմ են հանդես եկել մարդիկ, ովքեր կապված են դեղամիջոցների արտադրության հետ: Նրանց կարծիքով՝ նման որոշումը կարող է բազմաթիվ իրավական խնդիրներ ստեղծել: Մրցակցային երկրները, օրինակ՝ Չինաստանը եւ Ռուսաստանը, անվճար հասանելիություն կունենան գաղտնի տեխնոլոգիաներին, կարծում են դեղագործական ոլորտի ներկայացուցիչները: