Իտալացի թենիսիստը պարտությունից հետո սպառնացել է սպանել մրցավարին
Տհաճ միջադեպ է գրանցվել Հռոմում անցկացվող թենիսի մրցաշարի վերջում: Իտալացի Ջուլիո Զեպիերին արգենտինացի Խուան Մանուել Չերունդոլոյից 0:6, 3:6 հաշվով կրած պարտությունից հետո դժգոհել է մրցավարից և սպառնացել սպանել նրան: Միջադեպը տեղ է գտել մրցախաղի հեռարձակման մեջ:
«Ստոպ, ստոպ, ստոպ: Ես դա չեմ ընդունում իմ հասցեին: Մտածեք խոսելուց առաջ»,- ասել է մրցավարը:
«Ցանկանում ես վիճե՞լ, դուրս արի, ես կսպանեմ քեզ: Դուրս արի, եթե այդքան քաջ ես»,- ասել է 19-ամյա թենիսիստը, որին սպառնում է որակազրկում:
Տեսանյութը՝ այստեղ: