Վոլոչկովան առաջին անգամ «ցուցադրել է» սիրեցյալի դեմքը
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հերթական անգամ հանգստի է մեկնել Մալդիվներ: Նրան ուղեկցում է իր սիրելին՝ Օլեգը, որի գոյությանը կասկածում են նրա բաժանորդները։ Հայտնի կինը որոշել է փարատել երկրպագուների կասկածները եւ իր Instagtram-ի Stories բաժնում հրապարակել է իր ընկերոջ հետ տեսանյութ:
Կադրերում Անաստասիան եւ Օլեգը հանգստանում են լողավազանում: Աստղն իր տղամարդուն մի բաժակ գարեջուր է բերել։ Ըստ Վոլոչկովայի հենց դա է սերը։
«Ինձ թվում է միայն սիրուց կարելի է մեկ բաժակ գարեջուր լողավազան տանել։ Դե, գոնե քո մեջքը մարդիկ կտեսնեն», - ասել է բալերինան սիրելիին։
Օլեգի այն հարցին, թե ինչու է Անաստասիան որոշել իր մեջքը ցույց տալ երկրպագուներին, բալերինան պատասխանել է, որ պարզապես որոշել է «զվարճանալ»:
Բայց «կատակը» չի հաջողվել։ Բաժանորդները կարողացել են ավելին տեսնել, քան ծրագրել էր Անաստասիա Վոլոչկովան: Զրույցի ընթացքում նրա ընտրյալը գլուխը շուռ է տվել այնպես, որ համացանցի օգտատերերը տեսել են նրա դեմքը։
45-ամյա բալերինան երկար ժամանակ չէր ցուցադրում իր սիրեցյալին, սակայն Instagram –ի յուրաքանչյուր հրապարակման հետ պարզ է դառնում, որ Օլեգը գոյություն ունի, եւ զույգը իսկապես վերսկսել է հարաբերությունները: