Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Ֆրանսիայի Լիոն քաղաքում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, գրում է Lenta.ru-ն:
Տեղական մամուլի հաղորդագրությունների համաձայն, իրավապահները ստիպված են եղել միջամտել ցուցարարների շարասյան առջեւից քայլող մոտավորապես 200 հոգանոց ագրեսիվ խմբի գործողությունների պատճառով:
Լիոնի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսմեկյան ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է շուրջ 3000 մարդ:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդեցինք, որ Մայիսմեկյան ցույցին Փարիզում 17 մարդ է ձերբակալվել:
Չնայած անձրևային եղանակին, ցուցարարները վաղ առավոտից սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում, երգեր են երգել, պաստառներ ծածանել:
Բողոքի ակցիային մասնակցում էին պրոֆմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների անդամներ, ինչպես նաև «Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցներ: Նրանք գոռում էին. «Մենք այստեղ ենք»: