Իրանի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան զենքի վաճառքով զբաղվող բանդայի անդամների
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան զենքի անօրինական վաճառքով զբաղվող բանդայի անդամների: Այս մասին հայտարարել է ոստիկանության գեներալ Ղասեմ Ռեզային, հաղորդում է Tasnim News-ը:
Նրա խոսքով՝ հանցավոր խումբը զենքը վաճառել է վիրտուալ տարածքում:
Ռեզային հայտնել է բանդան ձեւավորվել է ԱՄՆ-ում եւ Իրան է ներկրվել Թուրքիայից:
Նա հավելել է, որ Թուրքիային առաջարկվել է միջոցներ ձեռնարկել՝ Իրանում զենքի մաքսանենգությունը կանգնեցնելու համար: