Գուցե նաև սա է Արքայազն Հարրիի՝ իր ընտանիքից խռով լինելու պատճառը
Արքայազն Հարրին պետք է Մայր-Թագուհու մահից հետո ավելի խոշոր գումար ժառանգեր, քան իր ավագ եղբայր Ուիլյամը, բայց նման բան տեղի չի ունեցել, և այժմյան Թագուհի Ելիզավետայի մոր մահից հետո Հարրին պետք է ժառանգեր ավելի մեծ գումար, քան Ուիլյամը, բայց մի կոպեկ չի ստացել: Լրատվամիջոցները նաև սրանով են բացատրում այն փաստը, որ նա այդքան հեշտ է համաձայնել այսպես կոչված ՄԵՔԶԻԹԻՆ:
Նշենք, որ տղաների մեծ տատը ավելի շատ առավելություն էր տալիս Ուիլյամին: Նա միշտ կանչում էր Ուիլյամին թեյելու, բայց չէր կանչում Հարրիին:
Եղիսաբեթը միշտ տեղ էր պահում ընտանեկան խոշոր հավաքների ժամանակ Ուիլյամի համար, իսկ թե որտեղ կնստեր Հարրին, նա ուշադրություն չէր դարձնում:
Թագավորական ընտանիքի մասնագետների կարծիքով Հարրիի կարգավիճակը և մանկությունը միշտ առանձնացել են Ուիլյամի կարգավիճակից ու մանկությունից: Եթե Ուիլի տեղը և դերը իր ծննդյան օրից որպես ավագ որդի արդեն նախորոշված էր, ապա Հարրին ինքն պետք է իր ճանապարհը հարթեր:
Դիանան իր որդիներին փորձում էր հավասարապես դաստիարակել, ձգտում էր, որ նրանց հավասարապես ընդունեն նաև ավագները, սակայն նրա ձգտումը ուշադրության չէր արժանանում:
Չարլզը՝ տղաների հայրը, այս հարցում համամիտ էր կնոջ հետ և մանկուց փորձում էր անել հնարավորը, որ տղաները հավասարապես նույն հնարավորությունները ունենան և ստանան:
Բայց ընտանիքի մեծերը համաձայն չէին: Նրանք համարում էին, որ ընտանիքի ապագան Ուիլյամն է, ուստի նա պետք է ստանա լավագույն կրթությունը:
Մայր-Թագուհի Եղիսաբեթը հեռացավ կյանքից 2002 թվականին՝ 101-րդ տարում: Նա ուներ զգալի կարողություն, որը թողել էր որպես ժառանգություն ծոռներին:
Ետ գցել գումար Եղիսաբեթ Բոուզ-Լեյոնը սկսել էր դեռևս 1944 թվականին: Forbes-ի տվյալներով, նրա ունեցվածքը գնահատվում էր 70 միլիոն ֆունտ ստերլինգ, որի մի մասը նա որպես ժառանգություն էր թողել իր ծոռների հիմնադրամին:
Ենթադրվում էր, որ արքայազները պետք է ժառանգություն ստանային մոտ 14 միլիոն ֆունտ-ստերլինգ:
Մի որոշ ժամանակ պնդվում էր, որ Հարրին պետք է ստանա այդ գումարի մեծ մասը, դա բացատրվում էր նրանով, որ Ուիլյամը հոր մահից հետո կստանա անշարժ գույքի հանդեպ իրավունքը Կորնուոլի հերցոգությունում, ինչի շնորհիվ կկարողանա վաստակել միլիոններ: Բացի այդ Ուիլյամը որպես ապահա Թագավոր ապահովված կլինի Պետության կողմից:
Այսպիսով, այդ գումարը Հարրիի համար պետք է լիներ այսպես կոչված փոխհատուցում: Բայց, ինչպես հայտնում է Forbes, Հարրին ոչ մի կոպեկ չի ստացել այդ գումարից: