Ռուսաստանում մայրերը 38 տարի անց պարզել են, որ հիվանդանոցում իրենց դուստրերին պատահաբար փոխել են․ նրանք փոխհատուցում են պահանջում (լուսանկարներ)
Ռուսաստանում մայրերը, որոնք ծննդաբերությունից 38 տարի անց պարզել են, որ հիվանդանոցում իրենց դուստրերին պատահաբար փոխել են, փոխհատուցում են պահանջում, գրում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, Վասիլի Բայմուրզինան և Վալենտին Բաուլինան ԴՆԹ-ի անալիզների միջոցով ճշմարտությունը պարզելուց հետո Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից պահանջում են 10 մլն ռուբլի փոխհատուցում։
Հայտնի է, որ նրանց դուստրերը լույս աշխարհ են եկել 1983 թվականին՝ Կիզիլսկոե գյուղում․ տարիների ընթացքում դուստրերի և իրենց մայրերի արտաքինում զգալի տարբերությունները ստիպել են ԴՆԹ-ի անալիզ հանձնել, ինչի արդյունքում պարզվել է՝ իրենց երեխաներին հիվանդանոցում փոխել են։
Այս գործով առաջին դատական նիստի նախաշեմին՝ հիվանդանոցի ներկայացուցիչը պաշտոնապես ներողություն է խնդրել կանանցից՝ հավելելով, որ նրանց սպասարկած հիվանդանոցի աշխատակիցներն արդեն ողջ չեն։