Երիտասարդ բանաստեղծը ներկայացրեց նոր բանաստեղծությունների ժողովածուն
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից:
Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ, գործիչներ ու օջախներ, որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ սիրված հայ մտավորական, մասնագիտությամբ բանասեր,ժամանանակակից բանաստեղծ Նշան Աբասյանի ու նրա ստեղծագործական աշխարհի ու նրա հերթական՝ թվով չորրորդ գրքի շնորհանդեսի մասին մասին:
Նշան Աբասյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: 2007 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը: 2005-2010թթ. աշխատել է Հույսի կամուրջ Հասարակական Կազմակերպությունում՝որպես սեմինավար հաշմանդամության հիմնախնդրի ոլորտում և Արևածաղիկ մանկապատանեկան ամսագրի խմբագրի օգնական: 2010-2012թթ. եղել է Հանրային ռադիոյի Լյուն-սե երիտասարդական և Ռադիոարտ մշակութային ծրագրերի լրագրող: 2012-2016թթ.աշխատել է Շողակաթ հեռուստաընկերությունում՝որպես լրագրող և սցենարիստ: 2020թ. սեպտեմբերից խմբագիր է Էդիթ Պրինտ հրատարակչությունում:
Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 30-ին Հայաստանի գրքասեր ու արվեստասեր հասարակության օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը կազմակերպել էր Նշան Աբասյանի «Պետրիկոր» գրքի շնորհանդեսն,այստեղ էին հավաքվել գրականագետներ, ընթերցողներ, հրատարակիչներ ու ընթերցողներ՝մասնակցելու այս յուրօրինակ գրքի շնորհանդեսին։
Նշան Աբասյանը ներկայացրել է հայ մշակույթը տարբեր միջազգային ծրագրերում` Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում և այլուր։ 2012-ին առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին։Հեղինակի առաջին գիրքը «Երեքշաբթի»ն է, տպագրվել է 2007 թվականին, ապա 2010-ին, տպագրվել է «Ծիրանենի» ժողովածուն, իսկ 2015-ին, «Արմավ» հրատարակչությունը տպագրել է «Ուրիշ լռություն» բանաստեղծությունների ժողովածուն։
Նշան Աբասյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ռումիներեն։ 2019 թվականին «Ամռանը տանը կլինեմ...» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է ֆրանսերեն՝ Իդա Տեր Հարությունյան Սեկկալդիի և Տեր Արամ քահանա Ղազարյանի կողմից։«Պետրիկոր» ժողովածուն լույս է տեսել «Արդի» մատենաշարի շրջանակներում։
Այն ներառում է հեղինակի՝ ինչպես ընթերցողին արդեն ծանոթ բանաստեղծություններ՝ մի փոքր խմբագրված կամ ոչ, այնպես էլ որոշ նոր կամ անտիպ գործեր: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև վարում է սիրված գրքօջախի հանրային կապերի պատասխանատու Արմինե Վարդանյանը:Նա մի քանի խոսքով ներկայացրեց միջոցառումն ու սիրված մտավորականին ու գիրքը: Միջոցառման ժամանակ ցուցադրվեց մի տեսահոլովակ,որտեղ սիրված դերասան Բաբկեն Չոբանյանն ընթերցում էր Նշան Աբասյանի ստեղծագործություններից:
Հոլովակի հեղինակն Արտակ Ավետյանն է:Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի Գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը,գրող, արձակագիր,Էդիթ Պրինտ հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանն, իսկ գրադարանի ընթերցողներից Իրինա Շախյանը կարդաց «Պետրիկոր»-ից մի քանի գործ։։ Վերջում կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակական ելույթով հանդես եկավ Նշան Աբասյանը:
Իր ելույթի ընթացքում նա բազմիցս անդրադարձ կատարեց հայտնի հայ լեզվաբան Դավիթ Քերականի աշխատություններին, որոնք հայ գրականության պատմությանը:
Նա իր խոսքում ասաց.
-Ընկերներիս երկար խնդրանքներին տուրք տալով եմ համաձայնել նորից գիրք հրատարակելու։ Գրականագետներից մեկը մի անգամ ինձ ասաց. «Դու ստեղծում ես քո ուրույն աշխարհն ու ստիպում ընթերցողին տեղափոխվել-բնակվել այնտեղ»։ Հիմա արդեն շատ եմ վախենում դրանից. Չեմ ուզում՝ այդպես լինի...Խոսելով գրքի վերնագրի մասին նա նշեց,որ սա ձևավորողն է ընտրել և դա կենսաբանների ստուգաբանությամբ նշանակում է անձրևից հետո առաջացած բույր:
Նշեմ, որ այս գեղեցիկ հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի և քննարկման գեղեցիկ մթնոլորտում:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի