Բրիթնի Սփիրսի հայրն ասել է, որ դուստրը դեմենցիա ունի և չի կարող կառավարել իր ֆինանսները (լուսանկարներ)
Հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, նշել է, որ դուստրը դեմենցիա ունի, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Ջեյմի Սփիրսը նշել է, որ 39-ամյա դուստրը թուլամտությամբ է հիվանդ և չի կարող կառավարել իր ֆինանսները։ Երգչուհու հոր այս պնդմանը հակառակ, երկրպագուները նշում են, որ թուլամտությամբ հիվանդ լինելու դեպքում Բրիթնին չէր կարող երգեր սովորել և նորմալ կյանքով ապրել։
Հոր խնամակալության տակ գտնվելու ողջ ընթացքում դերասանուհին թողարկել է 4 ալբոմ, ունեցել է 4 շրջագայություն և 2020 թվականի դեկտեմբերին՝ իր 39-ամյակի կապակցությամբ նոր երգ թողարկել։
Պարբերականը հավելում է, որ երգչուհու պահվածքում կտրուկ բացասական փոփոխություններ են նկատվել 2007 թվականին ամուսնուց բաժանվելուց հետո, որի պատճառով նա կորցրել է իր երկու որդիների խնամակալությունը։ Սակայն ռեժիսոր Մոբին Ազհարի հեղինակային վավերագրական ֆիլմում ցույց են տրվում փաստաթղթեր, որոնց համաձայն, երգչուհու մոտ նման դրսևորումները կարող են առաջացած լինել 12 տարի օրինական սահմանափակումների մեջ լինելու հետևանքով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բրիթնի Սփիրսն այս թեմայով առաջին անգամ դատարանում կխոսի հունիսի 23-ին։
Հիշեցնենք, որ առողջական խնդիրների հետևանքով Ջեյմի Սփիրսը ժամանակավոր ետ էր կնգնել Բրիթնիի խնամակալությամբ իրեն վերապահված ֆինանսական պարտավորություններից և այն ստանձնել էր երգչուհու մենեջերը։