1 օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 814 558-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 1-ին լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Առողջացել է 8637 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 4 436 583-ի:
Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում հաստատվել է մահվան 392 նոր դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 110 520 է: