«Անիրական»․ Լուիզա Ներսիսյանը՝ շքեղ կերպարում
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ աչքի է ընկնում իր անթերի կերպարներով եւ սլացիկ կառուցվածքով: Դերասանուհին լուսանկարներից կազմված նոր հոլովակ է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Իր Instagram-ում հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը կրում է խորը դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա վարսերը հավաքված են, վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են ծավալուն ականջօղերը։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Կյանքի բույրը շնորհակալ լինելն է»։ Հետեւորդներն էլ բազում հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Անիրական»,«Սիրուն», «Ինչպիսի գեղեցկուհի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում նա վանդակավոր շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն, իսկ վառ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Քիչ սթրես ապրեք եւ վայելեք լավագույնը»,- հրապարակումը մակագրել էր նա։ «Յուրահատուկ եւ միշտ տարբերվող», «ռումբ»,- մեկնաբանություններում նրան հաճոյախոսություններ էին ուղղել օգտատերերը;