Մաթյո Եզիկյանը գոլ է խփել Ֆրանսիայում
Ֆուտբոլի Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի առաջնության 32-րդ տուրում հետնապահ «Սպորտինգ Լիոնը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Լե Մանին»:
Հյուրերի կազմում խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է հայ կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը: Դա 29-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
«Սպորտինգ Լիոնը» 28 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Մաթյո Եզիկյանը 2011 թվականին փորձաշրջան էր անցել Եր7անի «Միկայում», հանդես է եկել նաև Արևմտյան Հայաստանի հավաքականում: