Գործարքները կայացել են․ Վոլոչկովան վաճառում է իր էլիտար անշարժ գույք
Անաստասիա Վոլոչկովան շարունակում է ազատվել Աստրախանում՝ Վոլգայի ափին, գտնվող բնակելի համալիրի բնակարաններից: Տարբեր տվյալներով «Մեծ թատրոնի» նախկին պրիման 20-22 բնակարաններi սեփականատեր է: Քառակուսի մետրերը, որոնց արժեքը հարյուր միլիոնավոր ռուբլիներ են, աստղին բաժին են հասել ամուսնուց՝ Իգոր Վդովինից բաժանվելուց հետո։ Գործարարն այդ անշարժ գույքով Վոլոչկովային վճարել է խոշոր գումարի փոխարեն, որը նա պարտքով էր վերցրել։
Անցյալ տարվա դեկտեմբերին պարզվել է, որ բալերինան վաճառքի է հանել բոլոր էլիտար բնակարանները՝ իրեն թողնելով մեկ բնակարան։ Չնայած պանդեմիային եւ ճգնաժամին, Անաստասիան արդեն ազատվել է գույքի մի մասից: Միայն մեկ օրում նրան հաջողվել է ձեւակերպել առուվաճառքի միանգամից երկու գործարք։
«Այսօր կրկին տեղի են ունեցել իմ եւս երկու աստրախանյան բնակարանների վաճառքի գործարքները։ Շատ չեն մնացել։ Մեկը թողել եմ ինձ համար», - Instagram-ում պատմել է Անաստասիան։
Իմիջիայլոց, թեեւ Բդովինը բնակարանները գրել է Վոլոչկովայի անունով, նա միեւնույն է կարծում է, որ նախկին ամուսինը դեռ իրեն գումար է պարտք։ Ավելի վաղ նա ասել էր, որ հաշվի առնելով գնաճը եւ փոխարժեքի բարձրացումը, նա կարող էր իր դստեր հորից ավելի շատ ստանալ: Այս տարվա փետրվարին գործարարն ամուսնացել է իր սիրելի՝ Ելենա Նիկոլաեւայի հետ: Վոլոչկովան, հասկանալի պատճառներով, բացասաբար է վերաբերվում հաղորդավարուհուն եւ իր նախկին ամուսնու նոր ամուսնությանը:
Ի դեպ, Վոլոչկովան անշարժ գույքը վաճառում է պանդեմիայի պատճառով դադարտկված բանկային հաշիվները համալրելու համար։ Նա, ինչպես եւ բոլոր արտիստները, ժամանակին մնացել է առանց աշխատանքի եւ դրամական պաշարներն արագ սպառվել են։ Անաստասիան հուսով է, որ բնակարանի համար ստացված գումարը կուղղի իր ներկայիս ֆինանսական վիճակը: