Գերմանիան կվերադարձնի Բենինյան բրոնզը Նիգերիային
Գերմանիան կվերադարձննի հարյուրավոր արտեֆակտներ, որոնք հայտնի են՝ որպես բենինյան բրոնզ, որոնք հիմնականում գողացվել էին Արեւմտյան Աֆրիկայից բրիտանական գաղութային արշավախմբի կողմից եւ արդյունքում վաճառվել էին ամբողջ աշխարհում տարբեր հավաքածուներին, ներառյալ՝ գերմանական թանգարաններին, հաղորդում է AP-ն:
ԱԳՆ Հայկո Մաասը ողջունել է պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել թանգարանների միջեւ Նիգերիայի արտեֆակտների վերադարձման ծրագիրը մշակելու շուրջ՝ անվանելով այն «մեր գաղութային պատմության անկրկնելի պահ»: Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյութերսն ասել է, որ Բենինյան բրոնզը դարձել է առանցքային փորձությունն այն բանի, թե ինչպես է երկիրը հաղթահարում իր գաղութային անցյալը: «Մենք բախվում ենք մեր պատմական եւ բարոյական պատասխանատվության հետ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ նպատակն է նպաստել նրանց սերունդների միջեւ «ըմբռնմանն ու հաշտեցմանը» նպաստելը, որոնց մշակութային արժեքները գողացվել են գաղութացման ժամանակաշրջանում: Նրա խոսքով՝ արտեֆակտների առաջին խմբաքանակը կվերադարձվի հաջորդ տարի:
Բրիտանական գաղութային արշավախումբը գողացել էր հսկայական քանակությամբ գանձեր Բենինի թագավորական պալատից 1897 թվականին, այդ թվում՝ բազմաթիվ քանդակներ: Բազմաթիվ արտեֆակտներ հայտնվել էին Բրիտանական թանգարանում՝ չնայած հարյուրավոր նմուշներ վաճառվել էին նաեւ այլ հավաքածուներին:
Բեռլինի էթնոլոգիական թանգարանում է Բենինի թագավորությունից պատմական առարկաների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն, որը ներառում է 530 առաջրկա, այդ թվում՝ 440 պղնձյա իր: