Ուկրաինան հայտարարել է, որ Մորգենշտերնը սպառնում է ազգային անվտանգությանը
Ռուս ռեփեր Ալիշեր Վալեեւին, որը հայտնի է որպես Մորգենշտերն, արգելել են մուտք գործել Ուկրաինա։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է երկրի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության պաշտոնական կայքում։
Արտիստին ներառել են մարդկանց ցանկում, որոնք վտանգ են ներկայացնում Ուկարինայի ազգային անվտանգությանը։ Գերատեսչությունը չի նշել արգելքի պատճառներն ու ժամկետը։ Այդ պահին ցանկում 181 մարդ է ներառված։
Ապրիլին Մորգենշտերը խոստովանել էր, որ վախենում է Ուկրաինա մեկնել, ուր երեք համերգ էր ծրագրված Կիեւում, Զապորոժիեում եւ Խարկովում։ Նա ենթադրել է, որ ելույթները կչեղրկվեն, ինչպես շատ այլ արտիստների դեպքում։ Ռեփերը հայտարարել էր, որ «հատկապես վախեցնող է Օդեսայում պատմությունից հետո»։ 2019թ․-ին հրդեհի արդյունքում Օդեսայի էկոնոմիկայի, իրավունքի եւ հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի քոլեջում 12 մարդ է մահացել, ինչի հետեւանքով Ուկրաինայում սուգ է հայտարարվել։ Այդ իրադարձություններից կարճ ժամանակ անց Մերգենշտերը համերգով Օդեսա էր մեկնել։ Ելույթի ընթացքում նա սուգը ցուցադրական էր անվանել եւ հետաքրքրվել, թե ինչու քաղաքում հրդեհային ստուգումներ չկան։
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ռուսական մշակույթի գործիչների ցանկը ստեղծել է 2015թ.-ին: Դրանում ներառված են Օլեգ Գազմանովը, Սերգեյ Պենկինը, Վալերիան, Ալեքսանդր Ռոզենբաումը եւ Յուլյա Չիչերինան։ Ուկարինայի կառավարությունը նաեւ արգելել է ռուսական «միլիտարիսատական» մոտիվերով ֆիլմերի ցուցադրությունը, որոնք նկարահանվել են 1991թ․-ից հետո, ինչպես նաեւ սերիալների ցուցադրությունը, որոնք ստեղծվել են 2014թ․-ից հետո։