Կոնսերվատորիայի ուսանողները հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթից
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները մասնակցել են Մոսկվայում կայացած Խոսե Կարերաս Գրան պրի դասական վոկալի միջազգային երկրորդ մրցույթին: Նրանք զբաղեցրել են մրցանակային տեղեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵՊԿ-ն:
«Մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար» հատուկ մրցանակի և «Լավագույն սոպրանո» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Լիլիթ Դավթյանը (դասախոս՝ Լ․ Մարկոսյան), իսկ «Լավագույն բարիտոն» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Նավասարդ Հակոբյանը (պրոֆեսոր Ս․ Կոլոսարյանի մասնագիտական դասարան)։ ԵՊԿ շրջանավարտ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը «Լավագույն բաս» անվանակարգում նույնպես երրորդն է»,-ասվում է կոնսերվատորիայի տարածած հաղորդագրության տեքստում: